Մայիսի 17-ին Նախիջեւանում տեղակայված զորամասերից մեկում Ադրբեջանի զինված ուժերի կրտսեր սերժանտ, 19-ամյա Աքպեր Ալիեւը սպանել է իր ծառայակից եւ հասակակից Թոֆիկ Աբդուլաեւին, ապա ինքնասպան է եղել: Այդ մասին հաղորդում է 1news.az ինտերնետային պարբերականը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւին: Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, եւ Դատախազությունը քննություն է վարում` տեղի ունեցածի պատճառները պարզելու համար: