Ահմադինեջադը` ինտերնետում

20/05/2011

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը եւ տեղեկատվական տեխնոլոգիաների կառույցներ ղեկավարող մի շարք պաշտոնյաներ Թեհրանում մասնակցել են երկրում հեռահաղորդակցության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների առաջին կոնֆերանսի բացմանը: Միջոցառման նպատակը էլեկտրոնային կառավարության կազմավորումը եւ դրա հետագա զարգացումն է: Իրանի հեռահաղորդակցության նախարար Ռեզա Թագիպուրը նշել է, որ Իրանն այս ոլորտում մեծ առաջընթաց է գրանցել եւ կարող է մրցակցել աշխարհի շատ երկրների հետ: Նախարարը հայտարարել է, որ բոլոր քաղաքների եւ գավառների բնակչության 97 տոկոսը ինտերնետից օգտվելու հնարավորություն ունի: