Հացադուլ է հայտարարել

20/05/2011

Երեկ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը նամակով դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին եւ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին` տեղեկացնելով, որ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եղբայրը` 86 օր կալանքի տակ գտնվող Տիգրան Փոստանջյանը, հայտարարել է հացադուլ` «Նուբարաշեն» ՔԿՀ-ում անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքի դեմ: Ի դեպ, Զ. Փոստանջյանը խնդրի վերաբերյալ ահազանգել է Եվրոպայի խորհրդին: