Կհարցաքննե՞ն Սերժ Սարգսյանին

20/05/2011

«Ես նախկինում էլ եմ ասել, որ նախաքննության անհրաժեշտությունից ելնելով` կքննարկվի նաեւ այդ հարցը, եւ եթե անհրաժեշտություն լինի, կհրավիրվեն: Բայց դեռ դրա անհրաժեշտությունը չկա»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է Մարտի 1-ի գործով ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վ.Հարությունյանը` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀՀ առաջին եւ երկրորդ նախագահներ Լ.Տեր-Պետրոսյանին ու Ռ.Քոչարյանին հարցաքննելու մասին որոշում կայացվել է: Այդ դեպքում ՀՔԾ-ում ինչո՞ւ են մտածում քննարկել միայն Լ.Տեր-Պետրոսյանին ու Ռ.Քոչարյանին հարցաքննության հրավիրելու անհրաժեշտությունը: Արդյոք ՀՔԾ-ն չի՞ քննարկում նաեւ գործող նախագահ Ս.Սարգսյանին նույնպես հարցաքննելու հնարավորությունը: Չէ՞ որ 2008թ. ընտրությունների արդյունքում հենց նա դարձավ նախագահ: «Ոչ մի տարբերություն, քրեական գործով հարցաքննելիս պաշտոնը կապ չունի: Բոլորն էլ քրեական գործով կարող են հարցաքննվել որպես վկա, եթե տվյալ գործի քննության շահերից ելնելով` դրա անհրաժեշտությունը լինի»,- ավելացրել է նա: