Արքայազն Ուիլյամի հարսանիքի հրավիրյալների ցանկը բազմաթիվ մեկնաբանությունների առիթ էր տվել: Մինչ քննարկվում էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային այդ հարսանիքին հրավիրված չլինելու հարցը, «The Daily Mail»-ը գրեց, թե նա չմասնակցեց, քանի որ Ուիլյամը դեռեւս Բրիտանիայի պաշտոնական թագաժառանգը չէ: Հետեւաբար` նրա հարսանիքը չուներ պետական նշանակություն: Հրավիրյալների թիվը 1900 էր, ներկա էին աշխարհի այլ միապետական ընտանիքների ներկայացուցիչներ, բարեգործական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաեւ քաղաքական բազմաթիվ գործիչներ եւ արվեստագետներ: Մեր տեղեկություններով` հարսանիքին հրավիրված է եղել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Ընդ որում, զարմանալի է, որ հրավիրված չի եղել նաեւ անգլիահայ գործարար Վաչէ Մանուկյանը, եւ ՀՀ նախկին վարչապետը միակ հայն է եղել իր տիկնոջ հետ: