Բաքուն կոչ է անում Երեւանին հրաժարվել ժամանակ ձգելուց ղարաբաղյան կարգավորման մեջ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը: «Մենք անհանգստացած ենք, որ ժամանակը գնում է, իսկ արդյունք չկա»,- ասել է նա: Նաեւ հավելել է, թե Իլհամ Ալիեւը հարգալից է վերաբերվում ՌԴ նախագահի հրավերին, պատրաստ է այսուհետ եւս մասնակցել ռուսական կողմի կազմակերպած հանդիպումներին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների մակարդակով: «Սակայն միաժամանակ մենք կցանկանայինք, որ հակառակ կողմը իր նպատակներով չօգտագործեր Ադրբեջանի բարեհաճությունը, ավելի հստակ, ճիշտ օգտագործեր ժամանակը»,- ընդգծել է Ազիմովը: