Վերադարձրել է

20/05/2011

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը ֆրանսիական «Castel» խմբից ետ է գնել «Կոտայք» գարեջրի գործարանի 100% բաժնեմասը: Գ. Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ tert.am-ին ասել է, թե իրենք նախատեսում են անել ամեն ինչ, որպեսզի «Կոտայքը» շուկայում վերականգնի առաջատարի դիրքերը. «Դրա համար մեծ ուշադրություն ենք դարձնելու թե՛ գարեջրի որակի բարձրացմանը, թե՛ վաճառքների ավելացմանը»: Նա հրաժարվել է հրապարակել գործարքի արժեքը` նշելով, որ դա կոմերցիոն գաղտնիք է: Հիշեցնենք, որ 2006թ. Գագիկ Ծառուկյանը իր 29% բաժնեմասը 4 մլն դոլարով վաճառել էր «Castel»-ին: Իսկ այս ժամանակահատվածում «Կոտայք» գարեջրի գործարանում ֆրանսիական ընկերության ներդրումները կազմել են 17 մլն դոլար: