Ծանրամարտիկ, Հայաստանի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը մայիսի 12-ին դուրս է գրվել հիվանդանոցից: Հիշեցնենք, որ 2010թ. հոկտեմբերի 8-ի երեկոյան նա վթարի էր ենթարկվել Երեւան-Գյումրի ավտոմայրուղու վրա: Նրա մեքենան բախվել էր տրակտորին, իսկ նա ստացել էր ոսկրի կոտրվածք: Իսկ մի քանի շաբաթ առաջ նրա մոտ կրկնակի կոտրվածք էր եղել Մոսկվայում, եւ ծանրամարտիկին տեղափոխել էին Երեւան: Վիրահատության ժամանակ խնդիրներ էին առաջացել սրտի անբավարարության պատճառով:
Ի դեպ, երեկ հիվանդանոցից տուն է տեղափոխվել նաեւ ծանրամարտի աշխարհի չեմպիոնուհի Նազիկ Ավդալյանը: Հիշեցնենք, որ նա ապրիլի 26-ին Գյումրի-Վանաձոր ճանապարհին վթարի էր ենթարկվել եւ ավտովթարի հետեւանքով ստացած վնասվածքներով` ողնաշարի սալջարդով, ողնուղեղային շոկով, տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն: