«Sabah» թերթի փոխանցմամբ` աշխարհի թույլ զարգացած երկրների գագաթաժողովի մասնակիցները Ստամբուլում 15 միլիոն դոլար են ծախսել` այն դեպքում, երբ այդ երկրներից շատերում մարդիկ օրական մեկ դոլարով են գոյատեւում: Ըստ պարբերականի` աղքատ երկրների ներկայացուցիչները տեղավորվել են 5-աստղանի հյուրանոցներում, ճաշակել են թանկարժեք ծովամթերք եւ շամպայն: