Գալիս է Հայաստան

13/05/2011

Եվրախորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը մայիսի 18-ին պաշտոնական այցով ժամանելու է Հայաստան: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի եւ խորհրդարանական բոլոր կուսակցությունների անդամների հետ: Բուզեկը հանդիպելու է նաեւ Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպես նաեւ` քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: