Կլինեն նոր իրադարձություններ

12/05/2011

«Իշխանությանն այսօր բավարարում է այս իրավիճակի պահպանումը, նման ընդդիմության գոյությունը եւ ուժերի այս հարաբերակցությամբ խորհրդարանական ընտրությունների գնալը: Թեեւ համոզված եմ, որ եթե ոչ աշնանը, ապա գարնանը վստահաբար այս կեղծ հավասարակշռությունը խախտվելու է»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ նախկին նախագահ, պատգամավոր Տիգրան Թորոսյանն` անդրադառնալով իշխանության եւ ՀԱԿ-ի միջեւ սկսված երկխոսությանը: Նրա խոսքերով` կլինեն նոր իրադարձություններ, քանի որ այլեւս կողմերից որեւէ մեկին չի բավարարելու այս հավասարակշռությունը: «Այսօր ՀԱԿ-ը եւ իշխանությունը ձեւական «համերաշխության մթնոլորտի» քողի տակ փորձում են մեկը մյուսին խորամանկել` հույս ունենալով, որ դա կհեշտացնի իրենց գործն առաջիկա ընտրությունների ժամանակ»,- ավելացրել է նա: