Արձագանքելով մեր թերթի հրապարակմանը, թե մայիսի 31-ի ՀԱԿ հանրահավաքից հետո իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն ավելի առարկայական է դառնալու, եւ որ ՀԱԿ-ի ներսում Լեւոն Տեր-Պետրոսյանի կարգադրությամբ այդ երկխոսությունն իրականացնելու համար աշխատանքային խումբ է ստեղծվելու, որի կազմի մեջ պետք է մտնեն ՀԱԿ անդամ կուսակցությունների ղեկավարները, երեկ «7 oրի» հետ զրույցում ՀԱԿ անդամ Լյուդմիլա Սարգսյանն ասել է. «Լինելով շտաբի անդամ` ես պետք է որ լսած լինեի, եթե նման բան կա: Կարծում եմ, որ առայժմ նման որեւիցե աշխատանք չի տարվում, իսկ անհրաժեշտության դեպքում դա շատ արագ կարելի է կազմակերպել»: