Երեկ Ստամբուլում մեկնարկել են առավել թույլ զարգացած երկրների 4-րդ համաժողովի աշխատանքները, որին մասնակցում են աշխարհի շուրջ հինգ տասնյակ պետությունների ղեկավարներ: Ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նույնպես հրավիրված է եղել այդ համաժողովին, սակայն նա Ստամբուլ չի մեկնել: