Թուրքիայում ապրիլի 24-ին հերթական սկանդալային դեպքն է գրանցվել, ու կրկին` դպրոցի ուսուցչի մասնակցությամբ: Թուրքական ETHA-ի փոխանցմամբ` Ստամբուլի Ուսքյուդար թաղամասի Բուրհան Ֆելեքի անվան ավագ դպրոցի Ազգային անվտանգության առարկայի ուսուցիչը դասից հանել է 10-րդ դասարանի աշակերտներին եւ տարել կոնֆերանսի սրահ, որտեղ ստիպել է դիտել իբր հայերի կողմից սպանված թուրքերի լուսանկարներ: Ուսուցիչը պնդել է, թե հայերը կոտորել են թուրքերին, նրանք թշնամի են եւ դավաճան: Նույնատիպ բնորոշում է նա տվել նաեւ քրդերին: Աշակերտներից մեկը հարցրել է, թե ովքե՞ր էին սպանել Հրանտ Դինքին, ինչը դուր չի եկել ուսուցչի: Ինչ-որ դիակներ ցույց տվող ուսուցիչը թույլ չի տվել, որ աշակերտները դուրս գան սրահից` սպառնալով նրանց. «Դուք պետք է մեր պատմությունը իմանաք»: