Բարելավվե՞լ է

07/05/2011

«Թեեւ այս պահին ես միջնորդ չեմ, սակայն ուժերի ներածին չափ օգնում եմ համանախագահ Բրադտկեին: Կարծում եմ, որ բանակցություններում որոշակի առաջընթաց կա»,- ադրբեջանական «ԱՊԱ» գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլին: Նա, այդուհանդերձ, ասել է, թե դժվար է ենթադրել, թե երբ կստորագրվի խաղաղ պայմանագիրը: «Սակայն կարող եմ ասել, որ իրադրությունը մի քանի ամիս առաջվա համեմատ բարելավվել է: Այս առումով կարող եմ ասել, որ առաջընթաց է նկատվում»,- նշել է Բրայզան: