Եթե առաջարկի…

07/05/2011

Երեկ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հերքել է ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի` Աշտարակի Ոսկեվազ գյուղում գտնվող գինու-կոնյակի գործարանում իրեն տնօրեն նշանակելու մասին լուրերը: «Այդ գործարանն ունի տնօրեն, եւ ես այդ անհեթեթ, սուտ, կեղծ, շինծու թեմաները չեմ մեկնաբանում»,- ասել է Բիշարյանը: Հարցին, թե` եթե լինի առաջարկ, կհամաձայնե՞ք, նա արձագանքել է. «Եթե չկա տենց բան, ինչի՞ն համաձայնես»: Նշենք, որ մամուլը մի քանի օր առաջ գրել էր, որ Ա.Բաղդասարյանը, հնարավոր է, իր գործարանի տնօրեն նշանակի Հ. Բիշարյանին: