ԱՄՆ դեսպանատունը երեկ հաստատել է մամուլում հրապարակված տեղեկությունները, թե դեսպան Մարի Յովանովիչն առաջիկայում թողնելու է մեր երկրում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնը: news.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ Մ. Յովանովիչն այս տարվա հունիսին կավարտի իր եռամյա առաքելությունը` որպես ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, եւ կվերադառնա Վաշինգտոն, որտեղ կստանձնի Հյուսիսային եւ Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը: Ի դեպ, որոշ տեղեկություններով, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան կարող է նշանակվել Բրյուսելում ՆԱՏՕ-ի ամերիկյան առաքելության մշտական ներկակայացուցչի տեղակալ Ջոն Հեֆըրնը: