Ստեփանակերտում

06/05/2011

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 5-ին ընդունել է Հայաստանի վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին: Ինչպես հաղորդում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից, հանդիպմանը, որին մասնակցել է նաեւ Արցախի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Արթուր Մոսիյանը, քննարկվել են ոլորտի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը եւ երկու հայկական հանրապետությունների համապատասխան կառույցների համագործակցությանը վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է փոխգործակցության շարունակական ընդլայնման եւ խորացման անհրաժեշտությունը: