Հայտնի եւ սիրելի ջազային երաժիշտ Վահագն Հայրապետյանը հաճախ է իր համերգների ժամանակ երգում: Ու թեեւ նրա կատարումները դժվար է ընկալել որպես դասական ֆորմատի ջազային երգեր, սակայն դրանց մեջ պարունակվող էներգետիկան ու իմպրովիզացիոն սկիզբը միշտ էլ ոգեւորել ու հիացրել են հանդիսատեսին: Չէ՞ որ ձայնը նույնպես երաժշտական գործիք է, որն ունի իր լարերը, դիապազոնն ուգ տրամադրությունը: Եվ Վ. Հայրապետյանը, ով ոչ միայն վիրտուոզ կերպով տիրապետում է դաշնակահարի ստեղնաշարի մեջ փակված գաղտնիքներին, այլեւ` նույն վարպետությամբ տիրապետում է իր ձայնին, պատրաստվում է թողարկել ձայներիզ, որտեղ միաժամանակ երգելու եւ նվագելու է: Մայիսի 7-ին «Ակումբում» տեղի կունենա «Singinգ and Swinginգ» ալբոմի շնորհանդեսը: Ալբոմում ընդգրկված են ջազային 9 կոմպոզիցիաներ: Այն ջազ երաժշտի առաջին հավաքածուն է, որտեղ նա հանդես է գալիս որպես սոլո-մենակատար: Վ.Հայրապետյանը նշում է, որ բոլոր կոմպոզիցիաները լուսավոր ու թեթեւ են, եւ բոլորն էլ շատ արագ են ձայնագրվել, քանի որ համակարգչային մշակումից զերծ մնալու համար` նախապատվությունը տրվել է հենց կենդանի, անմիջական հնչողությանը: