Առիթ է ման գալիս

05/05/2011

«Ադրբեջանն ընտրել է հակամարտության կարգավորման ձգձգման մարտավարությունը եւ հարմար առիթ է ման գալիս, որպեսզի դիմի նոր ռազմական ավանտյուրայի»,- երեկ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի հետ համատեղ ասուլիսում ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ Ս. Սարգսյանի` «Ադրբեջանը շարունակում է խորացնել իր իսկ ստեղծած անջրպետը եւ նոր բաժանարար գծեր է ստեղծում: Ադրբեջանը շարունակում է լարել իրավիճակը եւ հանդես է գալիս հայտարարություններով, որոնք հարվածում են բանակցային գործընթացին»: Իսկ Դ. Գրիբաուսկայտեն հայտարարել է, որ Լիտվան` որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, աջակցելու է կողմերի միջեւ վստահության ամրապնդման բոլոր միջոցառումներին եւ ծրագրերին. «Ոչ մի երկիր, ոչ մի կազմակերպություն չի աջակցի ղարաբաղյան խնդրի ռազմական կարգավորմանը: Այդ ուղերձը ես փոխանցել եմ երեք երկրների ղեկավարներին, որտեղ եղել եմ այս օրերին»: