Ավազակները դիմակավորված էին

05/11/2005

Նախօրեին ավազակային հարձակում է տեղի ունեցել Վաղարշապատ քաղաքում: Ոստիկանություն դիմած Նորիկ Մազախազյանը հայտնել է, որ ժամը 20.30-ի սահմաններում անհայտ հինգ անձինք, որոնցից չորսն, ի դեպ, եղել են դիմակավորված, խաբեությամբ մուտք են գործել Մաշտոցի փողոցի 79 շենքի իր բնակարան: Զենքի սպառնալիքի տակ կնոջ ու աղջկա ձեռքերն ու բերանը կապել են ու այնուհետեւ հափշտակել տանը եղած 7 հազար 200 ԱՄՆ դոլարն ու 9 հազար 500 դոլարին համարժեք ոսկյա զարդերը: Ի դեպ, նրանք ծեծի են ենթարկել նաեւ ավազակային հարձակման պահին Մազախազյանի բնակարան հյուր եկած հարեւան շենքի բնակիչ Գեւորգ Գեւորգյանին: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Այժմ միջոցառումներ են ձեռնարկվում՝ ավազակային հարձակում կատարած անձանց հայտնաբերելու եւ նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Ա. Գ.