ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը երեկ հերքել է իր եւ Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի միջեւ դիմակայության մասին լուրերը: «Գրկե՞նք իրար, ի՞նչ անենք, որ հավատաք»,- երեկ լրագրողների հետ զրույցում ասել է Ալիկ Սարգսյանը: Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակումների` Ն. Նազարյանը հավակնում է դառնալ ՀՀ ոստիկանապետ, ինչը լուրջ հակասությունների առիթ էր դարձել նրա եւ Ալիկ Սարգսյանի միջեւ: