ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ հայտարարել է, թե ՀԱԿ-ի կողմից մայիսի 31-ին հրավիրված հանրահավաքից հետո, ամենայն հավանականությամբ, նստացույց չի լինի: «Քաղաքական գործընթացները գնում են այնպիսի ուղղությամբ, որ մայիսի 31-ի հանրահավաքում ելույթ կունենան եւ՛ Նիկոլ Փաշինյանը, եւ՛ Սասուն Միքայելյանը»,- ասել է նա: Նա, միաժամանակ, չի բացառել, որ կգա մի պահ, երբ ժողովուրդը «թքած կունենա ՀԱԿ-ի կարծիքի վրա, ինչպես նաեւ` Ղարաբաղի խնդրի հետ կապված արգելանքների վրա» եւ կընդվզի: Ի դեպ, Զուրաբյանը երեկ նաեւ հայտարարել է, թե անկախ իրավիճակներից` արտահերթ նախագահական ընտրություններ լինելու պարագայում ՀԱԿ թեկնածուն լինելու է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: