ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանը երեկ «facebook»-ի սոցիալական ցանկում հայտարարություն է տարածել, որտեղ ընդգծել է. «Ի գիտություն. բոլոր նրանց, ովքեր զբաղված են կուսակցություններ, ալյանսներ, կոալիցիաներ, ֆորմատներ, ֆորումներ եւ այլ մոդայիկ անվանումներով քաղաքական-հասարակական միավորումներ կերտելու պատասխանատու աշխատանքով, ինչպես նաեւ այդ գործունեությունը լուսաբանող լրագրողներին թախանձագին խնդրում եմ. ԻՄ ԱՆՈՒՆԸ ՄԻ ՇԱՀԱՐԿԵՔ: Ես, իհարկե, շոյված եմ, որ յուրաքանչյուր նորաթուխ միավորում ցանկանում է ինձ իր կազմում տեսնել, բայց նաեւ հայտնում եմ, որ ես բացարձակապես ինքնաբավ գործիչ եմ եւ ի վիճակի եմ ինքնուրույն կերտել իմ քաղաքական ապագան: Ինչպես ասում էր սիրված ֆիլմի հերոսը. «Վլյուբլյայտես, ժենիտես, ռազվոդիտես, տոպիտես գ մորե րյադոմ»: