Չափից ավելի ժողովրդավարը

02/11/2005

ՀՀԿ-ից մեր թղթակցին տեղեկացրին, որ «Այո»-ի շտաբի պետ պետք է դառնար ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը։ Սակայն վերջինս, հասկանալով ՀՀ նախագահի մտադրությունը, զգուշացել է եւ կտրականապես հրաժարվել` առաջարկելով իր փոխարեն նշանակել Մհեր Շահգելդյանին։ Վերջինս, սակայն, կոչվում է ոչ թե պետ, այլ «Այո»-ի շտաբի համակարգող։ Ռոբերտ Քոչարյանը, ըստ ՀՀԿ-ի աղբյուրի, բավական կոպիտ է արտահայտվել Արթուր Բաղդասարյանի վերջերս ծավալած գործունեության առնչությամբ եւ նշել՝ «Դարձել ես չափից ավելի ժողովրդավար, կարծես կապ չունես այս իշխանության հետ»։