Ինչո՞ւ չեն իջնում բենզինի գները

02/11/2005

ՀՀ Մաքսային ծառայությունից մեր աղբյուրը փոխանցում է, որ մաքսանենգ ճանապարհով մեծ քանակությամբ բենզին է ներկրվել հանրապետություն։ Այդ քանակությունն այնքան շատ է, որ վառելիքն անգամ չեն դատարկում, եւ մեքենաները բեռնված-կանգնած են։ Կարծիք կա, որ ցուցում է տրված դրանից ստացված գումարներն օգտագործել «այո»-ի քարոզարշավի նպատակով։ Հավանաբար այդ հանգամանքով է պայմանավորված եւ այն, որ վառելիքի գները Հայաստանում չեն իջնում։ Չնայած աշխարհում օգոստոսյան բարձրացումներից հետո այդ գները սկսել են նվազել եւ վերադառնալ օգոստոսյան մակարդակին։ Հոկտեմբերի 31-ից Իսրայելի կառավարությունն, օրինակ, իր երկրի հանրությանը տեղեկացրել է, որ 10%-ով իջեցնում է բենզինի գները։