ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը երեկ` անդրադառնալով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հայտարարությանը, թե ԱԺ նիստերից հաճախ բացակայող պատգամավորները պետք է պատժվեն, եւ նրանց աշխատավարձը պետք է կրճատվի, ասել է. «Ես մարդկանց խորհուրդ չեմ տա ինձ պատժել: Ով փորձել է, լավ բան չի ստացվել»: Նաեւ հավելել է. «Աշխատավարձերի պահով համաձայն եմ: Ես մինչ օրս աշխատավարձ չեմ ստացել: Ինձ համար ավելի կարեւոր է ֆուտբոլը, ինչով եւս ես զբաղված եմ: Խորհրդարանում ես ինձ չեմ տեսնում»: Իսկ հարցին, թե` արդյոք առաջադրելո՞ւ եք ձեր թեկնածությունն առաջիկա խորհրդարանական ընտրություններին, Ռ. Հայրապետյանը պատասխանել է. «Ես կուսակցական եմ: Եթե իմ կուսակցությունը որոշի, ապա ես կգնամ, բայց եթե իմ որոշումով լիներ` ես չէի գնա»: