Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Վարյանը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի ՀՀ Ոստիկանության Պետական պահպանության վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության գնդի պետ, գնդապետ Արթուր Մինասյանը նշանակվի Ոստիկանության Երեւան քաղաքի ՊԱՏ բաժնի պետ: Ըստ մեր տեղեկությունների՝ Հովհաննես Վարյանը Արթուր Մինասյանի քավորն է եւ դրա համար նրան կոչում են` «գնդի սանիկ»: Ի դեպ, չնայած արդեն տեւական ժամանակ նախկին ՆԳՆ-ն դարձել է ՀՀ Ոստիկանություն, սակայն այդ գնդի ցուցանակի վրա դեռեւս գրված է. «ՀՀ ՆԳՆ ՊՊՎ կարեւորագույն օբյեկտների պահպանության միլիցիայի գունդ»: