«Եվրատեսիլ 2011»-ի առաջին սկանդալը

29/04/2011

«Եվրատեսիլ 2011»-ի Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսեյ Վորոբյովն իր շվեդ հակառակորդին մեղադրել է կրկնօրինակման մեջ: «Շվեդ ներկայացուցիչն իր ելույթում կրկնում է այն բոլոր էլեմենտները, որով Ա.Վորոբյովը դեռեւս 2007թ. հանդես էր եկել «Russian Music Awards MTV»-ի ժամանակ: Նա հատկապես «գողացել է» ապակու հետ համարը»,- ասել է Ա.Վորոբյովի մամլո քարտուղարը: Եվրատեսիլյան շվեդ ներկայացուցիչ Սաադեն, իր հերթին, նշել է, թե ռուսները «կեղտոտ խաղեր են խաղում»` փորձելով ինչ-որ կերպ ուշադրություն գրավել: Նա նշել է, որ մինչ Ռուսաստան գալը չի էլ լսել Վորոբյով կատարողի մասին, ինչ մնաց` նրան կրկնօրինակի: Սաադեն նաեւ հայտնել է իր կարծիքը «Եվրատեսիլ 2011»-ում ներկայացվող ռուսների երգի մասին. «Երգը շատ թույլ է եւ բացարձակ ուշադրություն չի գրավում: Բացի այդ, մինչ Վորոբյովը ապակու հետ համարը կատարել են Դեսպինա Վանդին եւ Jonas Brothers-ը: Այնպես որ` գողանալ արդեն իսկ գողացածը` մեղք չեմ համարում»,- նշել է նա: