Իշխանությունների վերջին ճյուղը

02/11/2005

«Ես այն մարդկանցից եմ, ով ասում է` այո՛, գործող սահմանադրությունը բարեփոխումների կարիք ունի: Բայց այն, ինչ հիմա է արվում, անընդունելի է: Չի կարելի այս գերլարված մթնոլորտում զոռով սահմանադրություն անցկացնել: Սա արդեն վերջն է, վերջին ճյուղն է, որի վրա կանգնած է հայ ժողովուրդը, հայոց պետականությունը: Եթե փորձեն սրա վրայով էլ անցնեն` կատաստրոֆա կլինի: Այդ մտավորականները, որոնք քծնում են իշխանություններին, չե՞ն հասկանում, որ սա կարող է երկրի համար վերջը լինել»,- ասում է ՀԱԱԿ նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: