Գլխավոր հատակագիծն ունի էկոլոգիական ուղղվածություն, սակայն, միեւնույն ժամանակ, չի կարելի վստահ լինել, որ 2020թ. մենք կունենանք լիովին էկոլոգիապես մաքուր քաղաք: Գ. Մուշեղյանը վստահեցրեց, որ մեծ ուշադրություն է դարձվել քաղաքի կանաչապատման խնդրին: 2005թ. ընդհանուր օգտագործման տարածքների մակերեսը կազմում է 540 հա, 1 մարդուն հասնող կանաչը՝ 4 եւ 9 քմ է: Համաձայն «Հողային օրենսգրքի»՝ նախատեսվում է 3 տեսակի կանաչ՝ ընդհանուր օգտագործման, սահմանափակ օգտագործման եւ հատուկ կանաչներ: Սահմանափակ օգտագործման տարածքների մակերեսը 2981 հա է, իսկ 1 մարդուն հասնում է 26 եւ 7 քմ: Հատուկ նշանակության կանաչ տարածքները 1460 հա է, իսկ 1 մարդուն հասնում է 13 քմ: Քաղաքում այսօր ընդհանուր առմամբ կանաչ տարածքները 4951 հա է, 1 մարդուն հասնում է 44 եւ 8 քմ: Արդյունքում ավելանալու է ընդհանուր օգտագործման կանաչ տարածքները 1842 հա-ով եւ 1 մարդուն հասնելու է 19,81 քմ տարածք: Սահմանափակ օգտագործման կանաչ տարածքները կավելանան 294 հա-ով եւ 1 մարդուն կհասնի 27 եւ 4 քմ տարածք: Հատուկ նշանակության կանաչ տարածքները կավելանան 2310քմ-ով եւ 1 մարդուն կհասնի 31,41 քմ կանաչ: Ըստ գլխավոր հատակագծի՝ 2020թ. կանաչների տարածքը նախատեսված է 9397 հա, ավելանում է 4446,9 քմ եւ 2020թ. գլխավոր հատակագծի իրագործման դեպքում` 1 մարդու համար նախատեսվում է 78,3քմ: