Էլ հզոր չէ

18/04/2011

«Հայաստանում հիմնական իշխանությունն ընկալվում է` որպես ՀՀԿ: Կոալիցիոն համաձայնագրի ստորագրումից հետո ԲՀԿ-ն բավականին ուժեղ քաղաքական հարված ստացավ, եւ կարելի է ասել, որ այդ կուսակցությունը գնում է դեպի անկում, որովհետեւ հարվածը շատ ուժեղ էր»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական տեխնոլոգ Արմեն Բադալյանը: Նրա համոզմամբ` այդ հուշագրով «կոտրվեց» ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի կերպարը: «Որովհետեւ ԲՀԿ-ն այն կուսակցությունն է, որի հիմքը Գ.Ծառուկյանի կերպարն է: Երբ նա ստորագրեց այդ պարտադրված պայմանագիրը, դրանով նրա կերպարը բավականին տուժեց, որովհետեւ մինչ այդ նա հզոր էր, հետո պարզվեց` էլ հզոր չէ: Դրա համար էլ ժողովրդի մեջ հիմնականում իշխանություն է ընկալվում ՀՀԿ-ն, իսկ նրան այլընտրանք քաղաքական ուժը ընկալվում է` որպես ՀԱԿ»,- ասել է Ա.Բադալյանը: