Հանդիպեցին մեկմեկու

18/04/2011

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն ապրիլի 17-ին հանդիպել են Կոմիտասի անվան Պանթեոնում: Հիշեցնենք, որ նրանք Պանթեոն էին ժամանել ՀԺԿ հիմնադիր Կարեն Դեմիրճյանի ծննդյան 79-ամյակի առթիվ: Լ. Տեր-Պետրոսյանին մոտեցել է Ր.Հովհաննիսյանը, եւ նրանք, ըստ ականատեսների` մոտ 15 րոպե առանձնազրույց են ունեցել: Իսկ թե հատկապես ինչի մասին են զրուցել նրանք` հայտնի չէ: