Այս տարի կավարտվի քաղաքի ոռոգման ցանցի նախագծի աշխատանքները: Բացի այդ, 2020թ. գլխավոր հատակագծով ընտրվել է լայն ճանապարհային ցանց: 2006թ. կսկսվեն շինարարական աշխատանքները: Ամենամեծ ծրագիրը համարվում է Հերացի փողոցի կապը Ազատության պողոտայի հետ եւ դրա շարունակությունը Քոչար փողոցով: Ինչպես նաեւ` Ավետիսյան փողոցով կապը՝ Բարեկամության փողոցի հետ եւ Վաղարշյան փողոցի կապը՝ Դավիթաշենի կամրջի հետ: Այս դեպքում Բաղրամյան փողոցի ծանրաբեռնվածությունը կբեռնաթափվի: Բաբաջանյան փողոցը կկապվի Շիրակի փողոցի հետ, որն էլ կբեռնաթափի քաղաքի կենտրոնով անցնող ուղղությունները: