Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայային: Ս. Սարգսյանը կարեւորել է երկու երկրների միջեւ ակտիվ շփումներն ու բարձր մակարդակի փոխայցելությունները, այդ թվում` մի քանի ամիս առաջ Վրաստանի նախագահի, վարչապետի եւ այլ բարձրաստիճան անձանց այցելությունները Հայաստան, որոնց ընթացքում քննարկվել է հայ-վրացական հարաբերությունների զարգացմանն ու համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Նաեւ ընդգծել է, որ Հայաստանը շահագրգիռ է հարեւան Վրաստանը տեսնել խաղաղ, կայուն, իսկ բարեկամ վրաց ժողովրդին` բարեկեցիկ պայմաններում իր ապագան կառուցելիս: Վրաստանի պաշտպանության նախարարը` նշելով, որ սա իր առաջին պաշտոնական այցն է Հայաստան` հայ գործընկերոջ հետ ունեցած հանդիպումն ու քննարկումները համարել է արդյունավետ: