ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ անդրադառնալով ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի հնարավոր փոփոխությունների մասին շրջանառվող լուրերին` ասել է, թե դրանք «լուրջ քաղաքական պրոցեսներ չեն»: Հարցին, թե ԱԺ նախագահին իր պաշտոնն առաջարկելով` վարչապետը նախագահի լիազորություննե՞րն է իր վրա վերցրել, թե՞ հոգնել է իր պաշտոնից, Գ. Սահակյանը պատասխանել է, որ վարչապետն ընդամենը կատակել է, երբ ասել է, որ իր պաշտոնն առաջարկել է ԱԺ նախագահին: «Վարչապետի կատակն իրավաբանական որեւէ հիմք չունի, բացի այդ` վարչապետը չի հոգնել իր պաշտոնից»,- ասել է նա: Նաեւ հավելել է. «Մեր գործընկերները կամ քաղաքական թիմի անդամները բարձր են գնահատում իրենց այսօրվա դերակատարությունը: Մեր մոտ հրմշտոցներ չկան եւ չեն էլ կարող լինել»: Իսկ ինչ վերաբերում է ԵԽ ԽՎ-ում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարություններին, ապա Գ. Սահակյանն ասել է. «Դա անհարմար հարց է, ես չեմ պատասխանի: Պարզ չի՞ իմ գնահատականը»: