Կաննը մեկնարկում է

16/04/2011

Կաննի միջազգային 64-րդ կինոփառատոնն արդեն հրապարակել է իր մրցութային ֆիլմերի ցանկը, որը փաստում է. այս տարի սենսացիոն հայտնություններ ու աղմկոտ բացահայտումներ չեն լինի, փոխարենը` հանդիսատեսը կտեսնի հայտնի կինովարպետների աշխատանքները։ Գլխավոր մրցույթում ներկայացված են Լարս ֆոն Տրիերի «Մելանխոլիա» (պատմություն այն մասին, թե ինչպես է բնական աղետը խմբագրում հարսանյաց արարողությունը), Տերենս Մալիկի «Կենաց ծառը», Տակասի Միիկիի «Խարակիրի» ֆիլմերը։ 19 ֆիլմերը գնահատելու է դերասան Ռոբերտ դե Նիրոյի գլխավորած ժյուրին: Կաննի կինոփառատոնի «Հատուկ հայացք» մրցույթում ներկայացված է նաեւ ֆրանսահայ կինոռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Կիլիմանջարոյի ձյուները» ֆիլմը։ Այս մրցույթի ժյուրին կգլխավորի սերբ կինոռեժիսոր եւ երաժիշտ Էմիր Կուստուրիցան։ Փառատոնը կմեկնարկի մայիսի 11-ին՝ Վուդի Ալենի նոր` «Կեսգիշերը Փարիզում» ֆիլմով։