Չի կանխորոշում

14/04/2011

«Լեռնային Ղարաբաղի մասին այս տարվա Մարդու իրավունքների զեկույցում ներկայացված շարադրանքը բխում է բոլոր երկրների վերաբերյալ զեկույցի պատրաստման մեր ուղենիշներից: Այն որեւէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը: Մենք շարունակում ենք պաշտպանել տարածքային ամբողջականության, ինքնորոշման իրավունքի եւ ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման Հելսինկյան երեք սկզբունքները` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծման հիմնարար տարրեր»,- երեկ այս մասին ասել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից: «Մարդու իրավունքների հայաստանյան զեկույցն ապահովում է ամբողջական փաստացի պատկեր` ներառելով ՀՀ կառավարության ունեցած հաջողությունները եւ վերջինիս առջեւ ծառացած դժվարությունները հայաստանաբնակների մարդու իրավունքների պաշտպանության հարցում։ Մենք ակնկալում ենք շարունակել արդյունավետ երկխոսությունը ՀՀ կառավարության հետ զեկույցում արծարծված մարդու իրավունքների հարցերի շուրջ»: