ՀԱԿ-ի եւ «Ժառանգություն» կուսակցության մրցակցությունը եւ հակասությունները ձեռնտու են միայն իշխանություններին, որոնք շահում են ստեղծված իրավիճակում։ Երեկ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը: Նրա խոսքով` ՀԱԿ-ն ավելի շատ հաղթելու հնարավորություններ ունի, քան «Ժառանգությունը»: Պատասխանելով հարցին, թե կարո՞ղ են ՀԱԿ-ի եւ իշխանությունների բանակցությունները բերել նրան, որ մի հատված երես թեքի Լեւոն Տեր-Պետրոսյանից, Մարկարովն ասել է. «Այդ բանակցությունները Կոնգրեսի ռազմավարության կտրուկ փոփոխություններ են: Լ. Տեր-Պետրոսյանը հրաշալի գիտակցում է, որ երկրի ներսում ցանկացած լարվածություն կարող է բերել արտաքին քաղաքականության անցանկալի հետեւանքների: Չի բացառվում, որ ՀԱԿ-ի ընտրազանգվածը շրջվի նրանից կամ ընկնի ապատիայի մեջ, կամ էլ փորձի այլ ընդդիմադիր ուժ գտնել, որը կարտահայտի իր դիրքորոշումները»: