Մտադիր չէ անտեսել

14/04/2011

ԵԽ ԽՎ նիստում` պատասխանելով Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հարցին, թե ո՞րն էր հայ-թուրքական արձանագրությունների տակ ստորագրություն դնելու իմաստը, եթե Անկարան մինչեւ օրս շարունակում է դրանք շաղկապել ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել է. «Թեեւ Թուրքիան ստանձնել է ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու պարտավորություն, այդուամենայնիվ, մտադիր չէ անտեսել եղբայրական ժողովրդի` Ադրբեջանի շահերը: