Անտեղյա՞կ են

14/04/2011

«Մեր անմիջական հարեւանը թյուր ըմբռնեց եվրոպական ուղին` եվրոպական տարածաշրջանը դիտելով միայն որպես նավթի ու գազի համար հարմար շուկա: Հիրավի զավեշտական է, երբ եվրոպական ուղին որդեգրած մեր հարեւանը սպառնում է հարվածել հայկական քաղաքացիական օդանավերին, ամենօրյա ռազմատենչ քարոզչություն է իրականացնում եւ սպառնում ղարաբաղյան հարցը լուծել պատերազմով: Մեր մյուս հարեւանը` Թուրքիան, որ դարձյալ ձգտում է դեպի Եվրոպա, չի ուզում բացել Հայաստանի սահմանը, թեեւ միջազգային պարտավորություն է ստանձնել: Արդյո՞ք անտեղյակ են մեր հարեւանները, որ Եվրոպայի արժեհամակարգի առանցքն ազատ տեղաշարժն է»,- երեկ Սլովենիայում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: