ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` արձագանքելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի հարցին, թե վերջին տարիներին բանտերում մահացության թիվն աճել է, ասել է, որ քրեակատարողական հիմնարկներում բենզինը թմրանյութի դեր է կատարում: «Այդ մահացությունների մի մասը պայմանավորված է մի հիվանդության հետ, որը, նաեւ պետք է հնչեցնել, թմրամոլության մի տեսակ է, որը ձեռք է բերվում բենզինի եւ որոշակի այլ նյութերի խառնուրդով, եւ որի հսկողությունը բավական բարձր է: Այսինքն` իրականում այսօր բենզինը կատարում է թմրանյութի դեր, եւ այսօր այդ խնդիրը կա»,- ասել է Հ. Թովմասյանը: