ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ «Ազատություն» ռ/կ-ին ասել է, թե Հայաստանում մարդիկ «օբյեկտիվորեն չեն կարողանում հանդուրժել այսօրվա վիճակը» եւ պատասխանի են սպասում «եւ՛ իշխանություններից, եւ՛ ընդդիմությունից»: «Կամ իշխանությունները սկսելու են քայլեր կատարել ընդառաջ ժողովրդին` այն նպատակով, որ ժողովուրդը տեսնի, որ, այնուամենայնիվ, կամաց-կամաց իր բարձրացրած հարցերը լուծվում են: Այդ դեպքում, բնականաբար, հնարավոր է, եւ ընդդիմությունն այդ հնարավորությունը ունի, փաստարկել ժողովրդի առջեւ, որ հարցերը աստիճանաբար լուծվում են, շատ կտրուկ գործողությունների համար այնքան էլ լուրջ հիմքեր չկան»: