Քննելու են

12/04/2011

Ապրիլի 13-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Աղդամ-Բարդա ճանապարհի հատվածում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հերթական մոնիտորինգն են անցկացնելու: «Թրենդ» գործակալությանն այս մասին ասել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն: Ըստ նրա` դիտարկման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը հատելու են շփման գիծը եւ այցելելու են Աղդամի շրջանի Օրթա Գարվենդ գյուղ` շարունակելու 9-ամյա Ֆարիզ Բադալովի մահվան հանգամանքների քննությունը: Հիշեցնենք, որ պաշտոնական Բաքուն պնդում է, թե ադրբեջանցի տղան մարտի սկզբին զոհվել է հայ դիպուկահարի արձակած կրակոցից, ինչը հայկական կողմը կտրականապես հերքում է: