ՀԱԿ-ը մարտի 17-ի հանրահավաքից հետո երկխոսություն է սկսել իշխանությունների հետ, այնինչ նույն բանի համար պիտակավորում էր ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին: Այս մասին երեկ հայտարարել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Նա առաջարկում է, որպեսզի Տեր-Պետրոսյանը ներողություն խնդրի Ա. Բաղդասարյանից` նրան «դավաճան», «ԱԽՔ» անվանելու համար:
«Բաղդասարյանը 2008թ. ընտրություններից հետո, անթաքույց եւ բացեիբաց գնաց իշխանությունների հետ համագործակցության` խուսափելով մարտի 1-ի 10 զոհերից: Սակայն ՀԱԿ-ը միայն 3 տարի անց, 10 զոհերի գնով որոշեց համագործակցել իշխանությունների հետ: Սա առնվազն անբարոյականություն է»,- հայտարարել է Ռ. Հակոբյանը: