Պաշտոնի ակնկալիքով

01/11/2005

ՀՀ Գիտության եւ կրթության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացնում է, որ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանձնարարությամբ հանրապետության բուհերում անցկացվում է սահմանադրական փոփոխություններին նվիրված միամսյակ։ Սահմանադրության ներկա նախագիծն ուսանողներին մեկնաբանողները միակողմանիորեն հիմնավորում են միայն «այո»-ն։ Հրահանգված է այդ քննարկումներում արգելել «ոչ»-ի առնչությամբ որեւէ մեկնաբանություն։

Միամսյակին ակտիվորեն լծվել ու մասնավորապես առանձնանում է Երեւանի Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը։

Պարոն Կիրակոսյանը, որ տարիքի պատճառով վաղուց իրավունք չունի մնալ ռեկտորի պաշտոնում, այս ձեւով, հավանաբար, ակնկալում է լուծել ռեկտորի աթոռին մնալու կամ նոր պաշտոն ստանալու խնդիրը։