Ապրիլի 11-12-ին Երեւան կայցելեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նրանք ծրագրում են նաեւ այցելել Լեռնային Ղարաբաղ: Նախատեսված են հանդիպումներ նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Ի դեպ, Երեւանից համանախագահները մեկնելու են Ադրբեջան: