«Հստակ» դիրքորոշում

01/11/2005

Պարզվում է, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանի («Արդարություն») խնամին Լոռու մարզի ոստիկանապետ Արտյուշա Հարությունյանն է, ով վերջին տարիներին կայացած ընտրություններում մասնավորապես աչքի է ընկել որպես ընտրակեղծիքների կազմակերպիչ եւ ընդդիմության դեմ գործ սարքող։ Լոռու մարզից մեր աղբյուրը փոխանցում է, որ Արտյուշա Հարությունյանի այս պաշտոնին նշանակվելուն օգնել է Շավարշ Քոչարյանի մտերիմ ընկեր, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը։