Դիմել է Ոստիկանության օգնությանը

07/04/2011

Թուրքիայի Ռիզե քաղաքում Հայաստանի քաղաքացի Ներսիկ Նազարյանը դիմել է Ոստիկանություն` իրեն գումարով օգնելու համար: Թուրքական «Haberler»-ի փոխանցմամբ` 44-ամյա հայաստանցին Թուրքիա էր մտել Արդվինի սահմանակետից` Թուրքիայում աշխատանք գտնելու հույսով: Սակայն գործ չճարելու հետեւանքով Ներսիկը մնացել է առանց գումարի եւ օգնության համար դիմել Ռիզեի Ոստիկանության վարչություն: Ոստիկանությունում հայաստանցին ասել է, թե Սամսուն քաղաքում ընկերներ ունի, որից հետո ոստիկանները նրան ճանապարհածախսի եւ սնվելու գումար են տվել, որպեսզի նա հասնի Սամսուն: Նշենք, որ այս տեղեկությունը բավականին տարօրինակ է, քանի որ Հայաստանի քաղաքացիների համար Թուրքիայում աշխատելու թույլտվություն չկա: Բացի այդ, հայաստանցիներին Թուրքիա մտնելու համար տրամադրում են միայն 1 ամիս տեւողությամբ տուրիստական վիզա: Եվ այն, որ Ոստիկանությունը գումար է տալիս, որ հայաստանցին գնա Սամսունում աշխատանք ճարի, առնվազն ծիծաղելի է: