Ընկել է մետրոյի գծերի վրա

07/04/2011

Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում երեկ ժամը 19:15-ին մի երիտասարդ ընկել է գծերի վրա` էպիլեպսիայի նոպայի ազդեցության տակ: Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից news.am-ին ասել են, որ գծերի վրա նետված երիտասարդը 23-ամյա Գարիկ Աղվանի Գասպարյանն է, ով, բարեբախտաբար, մարմնական վնասվածքներ չի ստացել: Դեպքի պահին նրա կողքին է եղել եղբայրը` Արման Գասպարյանը, ով տեղեկացրել է, որ եղբայրը տառապում է էպիլեպսիա հիվանդությամբ: Երջանիկ պատահականությամբ` այդ պահին շարժակազմ չի անցել, մետրոյի կայարանի ղեկավարն անմիջապես հոսանքազրկել է գծերը եւ շտապ օգնություն կանչել: Գարիկ Գասպարյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: